пятница, 12 апреля 2013 г.


Ուղղագրական սխալները կանխող գրիչներ


Ուղղագրական սխալները կանխող գրիչներ


Ուղղագրական սխալներ թույլ տալը շատերին է վախեցնում, բայց անգլիացիների հնարած գրիչներով դա այլևս սարսափելի չէ: Lernstift ընկերության արտադրած գրիչները վիբրացիոն ազդանշան են հաղորդում, եթե գրողը ուղղագրական սխալ է թույլ տալիս: Արտադրողներն այն նախատեսել էին դեռահասների համար, ովքեր նոր-նոր են ուղղագրություն սովորում, բայց գրիչները մեծ պահանջարկ ունեցան նաև մեծահասակների շրջանում:
Օգտագործողները կարող են օգտվել 2 ռեժիմից` ''գեղագրություն'', երբ գրիչն արձագանքում է տառատեսակի ոչ հստակ գրության դեպքում, և ''ուղղագրություն''` ուղղագրական և քերականական սխալների համար:
Գրիչի մեջ տեղադրված հատուկ սենսորները թույլ են տալիս վայրկենապես գտնել վրիպակները: Ֆալկա և Մենդի Վոլսկիներն առաջին փորձերն անց կացրին իրենց որդու վրա և արդյունքը շատ գոհացուցիչ էր:
Այս տարվա փետրվարից նրանք կսկսեն գրիչների լայնածավալ արտադրությունը:


0 коммент.:

Отправить комментарий