пятница, 12 апреля 2013 г.




Մի քանի վայրկյան նայեք ներքևի անիմացիային և ստուգեք, թե որ ուղղությամբ է պտտվում այն: Եթե տեսնում եք ժամսլաքի ուղղությամբ, ապա ավելի շատ օգտագործում եք ուղեղի աջակողմյան կիսագունդը, իսկ ժամսլաքի հակառակ ուղղության դեպքում՝ ձախակողմյան:





Փորձեք կենտրոնանալ և փոխել պտույտի ուղղությունը: Եթե կարծում եք, որ անիմացիան հաստատուն ժամանակ հետո փոխում է ուղղությունը, ապա կարող եք տեսնել այսապացույցը:



Պտտվող աղջիկը: խաբկանքի ստուգում


Բլոգի հարգելի այցելուներ, նախորդ նյութերից մեկում տեղադրել էի մի անիմացիա, որը պտտվում էր կամ ժամսլաքի ուղղությամբ կամ ժամսլաքի հակառակ` կախված թե տվյալ պահին մենք ուղեղի որ կիսագունդն ենք աշխատացնում: Այդ նյութին շատ արձագանքներ եղան: Այցելուների մի մասը կարծում է, որ աղջիկը իսկապես պտտվում միայն մեկ ուղղությամբ, իսկ մնացածն էլ կարծում են, որ անիմացիան ժամանակի ընացքում փոխվում է ու այդ պատճառով  փոխվում է նաև պտույտի ուղղությունը: Դրա համար որոշեցի փորձել ու համոզվեցի, որ անիմացիան պտտվում է միայն մի ուղղությամբ և չի փոխում ուղղությունը: Այսինքն, եթե աղջիկը ժամանակի ընթացքում փոխում է իր ուղղությունը, ապա դա միայն մեր ուղեղի շնորհիվ է:

0 коммент.:

Отправить комментарий